ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներն առաջադրվել են խաղաղության Նոբելյան մրցանակի22 հունիսի 2009 - 21:51 AMT PanARMENIAN.Net - 2009-ին խաղաղության համար Նոբելյան մրցանակի առաջադրված անձնանց եւ կազմակերպությունների ցուցակ են ընդգրկվել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Պաշտոնական տվյալներով ցուցակի մեջ ներառված են 205 թեկնածուներ, որոնցից 33-ը կազմակերպություններ են: Այսպիսով, 2009-ին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրվել ռեկորդային քանակությամբ հավակնորդներ: Նախկին ռեկորդը 2005-ին է եղել, երբ ցուցակի մեջ 199 կազմակերպություններ եւ անձինք էին:Նեբոլյան մրցանակի ներկայացված թեկնածուների ցուցակները հույժ գաղտնի են, սակայն կոմիտեին հայտ ներկայացրած կազմակերպություններն իրավունք ունեն ասել, թե ում են առաջադրել: Ունեցած տվյալներով 2009-ին ցուցակի մեջ կան Կոոլուբիայի նախագահի նախկին թեկնածու Ինգրիդ Բետանկուրը, որը վեց տարի գերության մեջ է եղել կոլումբիական մարտիկների մոտ, ինչպես նաեւ չինացի իրավապաշտպան Խու Ցզյան: Բացի դրանից խաղաղության մրցանակի է առաջադրվել «Ձայնասկավառակային ռումբերի պայքարի դեմ կոալիցիան» (Cluster Munitions Coalition): 2008-ին խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախտիսաարին, 2007-ին` ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |