Երուսաղեմի հայկական թաղամասի մոտ հրթիռի բեկոր է ընկել, տուժածներ չկան![]() 21 մարտի 2026 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Մարտի 20-ին, ժամը 16:00-ի մոտ, Երուսաղեմի հայկական թաղամասից մոտ 100 մետր հեռավորությամբ հրթիռի բեկոր է ընկել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ տեր Աղան Աբեղա Գոգչյանը։ «Ընկած հրթիռի բեկորը մարդկային կորուստներ կամ լուրջ նյութական վնաս չի պատճառել»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ հրթիռի բեկոր էր ընկել նաև Սուրբ Հարության տաճարի մոտակայքում: Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |