Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորմերը Երևանի 3 շրջանում

Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորմերը Երևանի 3 շրջանում

PanARMENIAN.Net - Մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորմերը Երևանի 3 վարչական շրջաններում: Տվյալները ներկայացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

  • Կենտրոն վարչական շրջանում՝ մարտի 10-15-ն ընկած օրերին,
  • Նոր Նորքում՝ մարտի 11-ին, 13-ին, 14-ին և 16-ին,
  • Շենգավիթում՝ նման գերազանցում չի արձանագրվել,
  • Արաբկիրում՝ մարտի 11-ին, 12-ին և 14-ին։

Ազոտի երկօքսիդի մակարդակը ևս գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

  • Կենտրոնում և Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,
  • Արաբկիրում՝ մարտի 11-ին, 12-ին և 14-ին,
  • Շենգավիթում՝ մարտի 10-ին։

Միևնույն ժամանակ, ծծմբի երկօքսիդի պարունակությունը նշված ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի նորմաները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---