Կաթողիկոսին չեն թույլատրել մասնակցել Վրաստանում սգո արարողությանը![]() 21 մարտի 2026 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Քննիչիորոշմամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին չի թույլատրվել մեկնել Վրաստան՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը: Նա քննիչի որոշումը որակել է «երկրի վարկանիշը վնասող հերթական ապօրինություն»: «Ինչպես գիտեք, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը մահացել է: Վրաց ուղղափառ եկեղեցուց ստացվել է հրավեր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը ներկա գտվելու և մասնակցելու Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 22-ին: Եղբայրական ժողովրդի այս մեծագույն վշտի պահին պատշաճ էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցի տեղի ունենալիք եկեղեցական սուրբ արարողություններին: Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել Ամենայն Հայոց կաթողիկոսին թույլատրել մի քանի օրով մեկնելու Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Վրաստանի Հանրապետություն: Այս կապակցությամբ միջնորդություն էի ներկայացրել քննիչին: Այսօր ստացա քննիչի որոշումը միջնորդությունը մերժելու վերաբերյալ: Ցավում եմ, բայց սա հերթական ակնհայտ անօրինական որոշումն է, որը մեր երկրի վարկանիշին մեծ վնաս է հասցնելու»,-գրել է փաստաբանը: Վեհափառ Հայրապետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը։ Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին հայտնել է, որ Պատրիարքարանը հրավերներ է ուղարկել աշխարհի Առաջին հիերարխիայի բոլոր հոգևորականներին՝ մասնակցելու Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։ Նա նշել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II ցանկություն է հայտնել մեկնել Վրաստան՝ մասնակցելու հուղարկավորության արարողությանը։ Իլիա Բ-ն կհուղարկավորվի մարտի 22-ին։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |