Միրզոյան․ Մեծ չափազանցություն կլինի ասել, թե ՀՀ և Ադրբեջանի միջև բոլոր հարցերը հարթված են![]() 23 մարտի 2026 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Մեծ չափազանցություն կլինի ասել, թե ՀՀ և Ադրբեջանի միջև բոլոր հարցերը հարթված են և ամեն ինչ անամպ է, հայտարարել է Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ելույթի ընթացքում: Նա նշել է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կապ են հաստատելու Ադրբեջանի հետ, կառուցվելու, գործարկվելու կամ վերագործարկվելու են Հայաստանի տարածքում և գործելու են բացառապես ՀՀ լիարժեք իրավազորության ներքո, հայտնում է Aysor.am-ը: «Որքան էլ խոսենք տարանցիկ փոխադրումների մասին, մշտապես հարց կա, թե որոնք են այն երաշխիքները, որոնք պետք է երաշխավորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Ես միշտ հիշում եմ բազմաթիվ խաղաղություններ, որոնք գրված երաշխավորների խումբ են ունեցել և չեն գործել։ Համոզված եմ, որո բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են և մնում են այնքանով, որքանով դա շահավետ է կողմերի համար, ոչ թե պայմանական երաշխավորների։ Քանի դեռ մեր խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի և Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարոնակի գործել»,-ասել է Արարատ Միրզոյանը։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |