Սեպտեմբերին կփորձարկվի Temu-ում հայ գործարարների կողմից վաճառքի կազմակերպումը

Սեպտեմբերին կփորձարկվի Temu-ում հայ գործարարների կողմից վաճառքի կազմակերպումը

PanARMENIAN.Net - Temu-ի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությամբ՝ սեպտեմբերից այդ հարթակում վաճառք կազմակերպելու հնարավորություն կընձեռվի նաև հայաստանցիներին։ Այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՔՊ ներկուսակցական քարոզարշավի ընթացքում՝ արձագանքելով առևտուր իրականացնող քաղաքացու համապատասխան մտահոգությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանման խնդրանքին։

Առևտուր իրականացնող քաղաքացու և վարչապետի միջև տեղում ծավալված քննարկումը վերաբերել է օնլայն հարթակների ազդեցությանը տեղում կազմակերպվող առևտրի վրա, ինչին Նիկոլ Փաշինյանը ներգրավել է նաև էկոնոմիկայի նախարարին, հայտնում է Արմենպրեսը:

«Մի հարթակ կա՝ Temu, որը հնարավորություն տալիս է Հայաստանից գնումներ իրականացնել, բայց մեր արտադրողներին հնարավորություն չի տալիս, որ դնեն կայքում ու վաճառեն։ Հիմա իրենց հետ աշխատում ենք, ժամանակացույց ունենք։ Նախնական պլանավորված է, որ սեպտեմբերից մենք այնտեղ պետք է կարողանանք վաճառք անել, փորձնական վաճառք, հետո արդեն անցնենք ամբողջական ծավալի, որովհետև, ըստ էության, այդ պրոցեսներին շատ դժվար է դիմադրելը, պետք է փորձենք դրանից օգուտ քաղել»,- նշել է նախարարը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---