ՀՀ-ն 39 մլն եվրո վարկ կվերցնի նոր մաքսային կենտրոն կառուցելու համար

ՀՀ-ն 39 մլն եվրո վարկ կվերցնի նոր մաքսային կենտրոն կառուցելու համար

PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է 39 մլն եվրո վարկ վերցնել Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն ստեղծելու նպատակով։ Այդ մասին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Նա ներկայացրել է ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը՝ նշելով, որ այն վերաբերում է ԱՏԳ կենտրոնի ստեղծմանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա պարզաբանել է, որ ներկայում մաքսային գործընթացները իրականացվում են մասնակի տարանջատմամբ․ հայտարարագրումն ու փաստաթղթային հսկողությունը կատարվում են մաքսային մարմնի կողմից, մինչդեռ փաստացի զննությունը իրականացվում է տերմինալներում, որտեղ լաբորատոր պայմաններ հաճախ չեն ապահովվում։

Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակը բոլոր մաքսային գործառույթներն ու համապատասխան մարմինները մեկ վայրում համախմբելն է։

«Արտաքին տնտեսական գործունեության իմաստն այն է, որ բոլոր գործառույթները նաև այն մարմինները, որոնք մաքսային գորածույթներ ունեն, մեկտեղենք մեկ մարմնում»,- ասել է ՊԵԿ նախագահը։

Կենտրոնը կառուցվելու է Պռոշյան բնակավայրում՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի հատվածում, և ծառայելու է այդ ուղղությամբ իրականացվող ներմուծման ու արտահանման հոսքերին։

«Խոսքը 39 մլն եվոր վարկի մաիսն է՝ 3% տարեկան տոկոսադրույթով, 15 տարի ժամկետով, որից 4-ն՝ արտոնյալ և 6 մլն եվրո էլ ԵՄ-ի տրամադրած դրամաշնորհային միջոցներն են»,-ասել է Հակոբյանը:

Նա հավելել է, որ նույն տարածքում կառուցվելու է նաև ՊԵԿ նոր վարչական շենքը, սակայն ոչ վարկային միջոցներով։

Նա նաև նշել է, որ ԱՏԳ կենտրոնում նախատեսվել է մոտ 408 ավտոմեքենայի համար կայանատեղի, իսկ ներկայում Հյուսիս-Հարավ ուղղությամբ Երևանում տարեկան իրականացվում է մոտ 70-80 մաքսային ձևակերպում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---