Կոստանյան․ ՀՀ-ն աշխատում է՝ կարգավորելու ԵՄ-Վրաստան հարաբերությունները![]() 23 մարտի 2026 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է Եվրամիության և Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում։ Այդ մասին հայտարարել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին: Կոստանյանի խոսքով՝ Վրաստանի և ԵՄ-ի միջև բանակցությունների առաջընթացը կարող է ստեղծել ավելի բարենպաստ միջավայր նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համար, հայտնում է Sputnik Արմենիան: «Վրաստան-ԵՄ բանակցությունների առաջընթացը կնպաստի, որ այս գործընթացում էականորեն ավելի դրական միջավայր ստեղծվի նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագայի համար։ Միևնույն ժամանակ, մենք շահագրգիռ ենք, որ Եվրոպական Միության և Վրաստանի գործընկերների միջև հարաբերությունները կարգավորվեն և դրական հունի մեջ մտնեն և այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ նույնպես տանում ենք»,- ասել է Կոստանյանը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանի եվրաինտեգրման համար կարևոր խնդիրներից մեկը ԵՄ-Վրաստան քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում նա ընդգծել է, որ Վրաստանը Հայաստանի համար հանդիսանում է դեպի Եվրամիություն տանող կարևոր ուղի և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կզարգանան։ Մարտի 3-4-ին Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ՝ կարևորելով Վրաստանի դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում և ակնկալելով համագործակցության խորացում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |