Երեւանում տեղի կունենա ֆրանսերեն դասավանդողների 7-րդ ամենամյա սեմինարը22 հունիսի 2009 - 22:40 AMT PanARMENIAN.Net - Հայկական Ալիանս Ֆրանսեզը եւ Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության համագործակցությամբ կազմակերպում են ֆրանսերեն դասավանդողների 7-րդ ամենամյա սեմինարը, որի թեման է «Բառապաշարի մատուցումը. դերախաղից մինչեւ բառապաշարի հարստացում»:Սեմինարը տեղի կունենա Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի շենքում ս.թ. հունիսի 23-ից 26-ը: Կմասնակցեն Երեւանի եւ Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների, ԲՈւՀ-երի եւ այլ ուսումնական հաստատությունների մոտ 200 ուսուցիչներ եւ դասախոսներ: Սեմինարի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 23-ին ժ. 11.00-ին, որին ներկա կլինեն Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ եւ այլ բարձրաստիճան հյուրեր: Սեմինարը կվարեն ՌԵՆ 2 համալսարանում ֆրանսերենը որպես օտար լեզու դասավանդող դասախոս տիկին Ֆրեդերիկ Պոգամը, Ռոմանական բանահյուսության դոկտոր, Բելգիայի Ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի նախագահ, Ֆրանսերեն դասավանդողների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, գրող պարոն Ժակ Լըֆեվրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆրանսերեն լեզվի գծով համագործակցության կցորդ տիկին Կարին Բեքը, ԱՄՆ-ի Աբերդին քաղաքի Հյուսիսային պետական համալսարանի Ժամանակակից լեզուների դեպարտամենտի տնօրեն Քեյսի Բլեյքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |