ՀԷՑ-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի․ Դատարանում Ղազինյանը կասկածի տակ է դրել հավելագրումների պատասխանատվությունը![]() 23 մարտի 2026 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Վարչական դատարանը քննում է ՀԷՑ-ի հայցն ընդեմ Հանրային ծառայութունները կարգավորող հանձնաժողովի։ Հայցը վերաբերում է էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելուն։ Նիստում քննարկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ տվյալները։ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հարցեր է բարձրացրել ներկայացված թվերի վերաբերյալ՝ անդրադառնալով նաև այն ժամանակահատվածին, երբ արդեն նշանակվել է ժամանակավոր կառավարիչ, հայտնում է Panorama.am-ը: Նա հետաքրքրվել է, թե եթե հավելագրումներ եղել են իրենց կառավարման ընթացքում, ինչու են նման տվյալներ արձանագրվել նաև օգոստոսին՝ ժամանակավոր կառավարչի նշանակվելուց հետո։ «Օգոստոսի 1-ի ցուցմունքը ժամանակավոր կառավարչի օրոք ինչո՞ւ չի վերցվել հաշվիչից»,-հարցրել է Ղազինյանը։ Պատասխանող կողմի ներկայացուցիչը նշել է, որ տվյալները վերցվել են։ «Այսինքն, դուք ընդունո՞ւմ եք, եթե մենք սխալ ենք եղել, ժամանակավոր կառավարիչը նույն հանցագործությունը կրկնել է»,-ասել է Ղազինյանը։ «Ոչ, ժամանակավոր կառավարիչը չի կրկնել, այդ ժամանակահատվածում բնականաբար բոլոր տեսուչները գործիչ չեն ազատվել, նոր տեսուչ կամ բաժնի նոր պետ չեն նշանակվել»,-արձագանքել է պատասխանող կողմը։ Ղազինյանը քննադատել է նման բացատրությունը՝ այն համարելով անհիմն և նշելով, որ այդ տրամաբանությամբ բոլոր սխալները կարող են վերագրվել նախկին ղեկավարությանը, քանի դեռ համակարգում ամբողջական փոփոխություններ չեն կատարվել։ 2025թ․ հուլիսի 18-ին կառավարության լիազոր մարմնի հաղորդման հիման վրա ՀԾԿՀ նախագահը վարչական վարույթ է հարուցել ՀԷՑ-ի նկատմամբ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ժամանակավոր կառավարիչ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |