Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ–ԱՄՆ առողջապահական կապերի խորացման ուղիները![]() 24 մարտի 2026 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ առողջապահության քարտուղարի գլոբալ հարցերի գրասենյակի ղեկավար Բեթանի Կոզմայի հետ, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը: Կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության օրակարգին՝ այդ համատեքստում մասնավորապես ընդգծելով առողջապահության ոլորտում համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կենսաանվտանգության, լաբորատոր կարողությունների զարգացման, բժշկական կրթության և վերապատրաստման, ինչպես նաև առողջապահության ոլորտում արհեստական բանականության, նորարարական տեխնոլոգիաների կիրառման ուղղություններով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Ընդգծվել է նաև ամերիկյան համապատասխան կառույցների և մասնագիտական հաստատությունների հետ համատեղ աշխատանքների ընդլայնման կարևորությունը՝ նպատակ ունենալով զարգացնել մասնագիտական կարողությունները և խթանել փորձի փոխանակումը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը՝ ապահովելու քննարկված հարցերի գործնական իրականացումը։ Հանդիպմանը մասնակցել է նաև գրասենյակի քարտուղարի փոխտեղակալ Ջուլի Վալանսը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |