ԱԺ-ում քննարկում են ՍԴ դատավորի պաշտոնում Վարդանյանի թեկնածության հարցը![]() 24 մարտի 2026 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողով քննարկում են Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի ընտրության հարցը: Նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Վարդանյանն ասել է, որ քաղաքական պաշտոնից հետո ՍԴ դատավորի պաշտոնում աշխատելու հարցում քաղաքական կողմնապահության ռիսկեր տեսնում է, սակայն կարևոր է համարում ՍԴ դատավորի երդմանը հավատարիմ մնալը, հայտնում է Արմենպրեսը: «Ես արդեն 7 տարի է խորհրդարանում եմ, և մեզնից յուրաքանչյուրը գտնվում է երդման ներքո և այդ երդման տեքստում կա հստակ պահանջ՝ պահպանել ՀՀ Սահմանադրությունը, երդման պահից սկսած ես դու ստանձնում պարտավորություններ և, անկախ քո քաղաքական կողմնորոշումից, նախասիրություններից, դու պարտավոր ես գործել քո երդմանը համապատասխան»,- ասել է Վարդանյանը: Վլադիմիր Վարդանյանը հավելել է մի շարք եվրոպական երկրներում նաև օրենքի պահանջ է, որ սահմանադրական դատարանների անդամների մի մասը պետք է լինեն նախկին խորհրդարանականներ: Վարդանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է: 2019-ից մինչև օրս Ազգային ժողովի պատգամավոր է, զբաղեցնում է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |