Իրանի Արեւելյան Ադրբեջան գավառում տեղի կունենա հայ արհեստավորների ցուցահանդես23 հունիսի 2009 - 02:06 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-26-ը Ղարաքիլիսա եկեղեցում կցուցադրվեն հայ վարպետների կողմից եկեղեցական թեմատիկայով ստեղծված հնավուրց արհեստավորական եւ գեղարվեստական գործերը:Ցուցահանդեսը կազմակերպվել է Իրանում Արեւելյան Ադրբեջան գավառի մշակութային ժառանգության, արհեստի եւ զբոսաշրջության գրասենյակի կողմից եւ կնվիրվի Սբ. Թադեւոսի հիշատակին, ով 68 թվին կառուցել է Ղարաքիլիսա (Սեւ եկեղեցի) եկեղեցին: Ամեն տարի հազարավոր հայ, ասորի եւ կաթոլիկ ուխտավորներ այցելում են եկեղեցի, որը գտնվում է Մակու քաղաքից ավելի հարավ: Իրանի հայ բնակչության համար Ղարաքիլիսա եկեղեցին սուրբ տեղ է, քանի որ այն ժամանակ Պարսկական կայսրության կազմի մեջ մտնող Հայաստան սուրբ Թադեւոսի ուղեւորությունից հետո կառուցված առաջին քրիստոնեական տաճարն է: Անցյալ տարի Իրանի 9 պատմամշակութային կառույցների թվում Ղարաքիլիսա եկեղեցին ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |