Սպերցյանը ՌՊԼ-ում լավագույն ցուցանիշն է գրանցել Հալկից հետո![]() 24 մարտի 2026 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ավագ, ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ում լավագույն ցուցանիշն է գրանցել Հալկից հետո (2015/16թթ․ խաղաշրջան): Ընթացիկ առաջնությունում Սպերցյանը 22 խաղում կատարել է 25 արդյունավետ գործողություն՝ դառնալով 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ, գրում է Sport24-ը։ «Զենիթի» բրազիլացի ֆուտբոլիստը 2015/2016 մրցաշրջանում գրանցել էր 27 արդյունավետ գործողություն: Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատել է 25 միլիոն եվրո։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |