Կոնջորյան. Քոչարյանը պատերազմի մշտական հրձիգ է![]() 24 մարտի 2026 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Եթե ընդդիմությունը գա իշխանության, խաղաղության ամբողջ ճարտարապետությունը կփլվի, հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա հավելել է, որ ՀՀ երկրորդ նախագահ «Ռոբերտ Քոչարյանը պատերազմի մշտական հրձիգ է», հայտնում է Radar Armenia-ն: «Այդ դուք չէիք, որ խաղաղության ամբողջ գործընթացը տորպեդահարել եք։ Եթե դուք գաք իշխանության, խաղաղության ամբողջ ճարտարապետությունը կփլվի»,- ասել է նա։ Նա նշել է, որ ընդդիմության ներկայացուցիչներից մեկը կրկին խոսել է «կուկուռուզ» կամ այլ սննդի մասին՝ քննադատելով այդ մոտեցումը։ «Կներեք, իսկ դուք կուկուռուզ կամ կարկանդակ չե՞ք ուտում։ Կարո՞ղ է պատահի՝ ֆուա գրա եք ուտում։ Ներողություն, որ ձեր արիստոկրատ ճաշակը և քիմքը չի համապատասխանում մեր մարդկային և աշխատավորական քիմքին: Արժեքների բախում է տեղի ունենում մեր երկրում: Մի կողմում այն արժեքն է, որտեղ պետության ղեկավարը դուրս է գալիս փողոց, շփվում և բանավիճում է քաղաքացիների հետ, անգամ ներողություն է խնդրում։ Մյուս կողմում այն արժեքն է, որ ղեկավարի անունը կրճատելու համար տանում են զուգարան և այնքան են ծեծում, որ մարդը մահանում է»,- նշել է նա։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե 2020-ին իրենք լինեին իշխանության, պատերազմ չէր լինի, եթե 2021-ին իրենք ընտրվեին, Ղարաբաղը չէր դատարկվի։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ իրենք «ռևանշիստական նկրտումներ չունեն»: «Նման բան տարածում են, որովհետև այլ բան տարածելու չունեն»,-ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |