ՀՀ-ն կվավերացնի ընձառյուծների պահպանության միջազգային համաձայնագիրը![]() 25 մարտի 2026 - 12:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն կվավերացնի ընձառյուծների պահպանությանն ուղղված միջազգային համաձայնագիրը: Ազգային ժողովի մարտի 25-ի նիստում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին եւ նպատակ ունի խթանել խոշոր կատվազգիների պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը եւ կանխել դրանց պոպուլյացիաների անկումը: Նախարարը նշել է, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանության մեջ ուրույն տեղ ունի կովկասյան ընձառյուծը (Panthera pardus ciscaucasica): Նախարարը նաև ընդգծել է, որ ընձառյուծը հանդիսանում է էկոհամակարգի կարևոր ցուցիչ, և դրա պահպանությունը նշանակում է ոչ միայն մեկ տեսակի պաշտպանություն, այլ նաև բնական հավասարակշռության և շրջակա միջավայրի պահպանում։ Կովկասյան ընձառյուծը ներառված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում «վտանգված» և «կրիտիկական վիճակում գտնվող» կարգավիճակով: Այժմ Հայաստանում ընձառյուծի թվաքանակը տատանվում է մինչև 10 առանձնյակի սահմանում, իսկ նրա համար կեր հանդիսացող կենդանատեսակներինը՝ աճել է 1000-ից մինչեւ 3000-ի: Բացի այդ, Մաթևոսյանը նշել է, որ համաձայնագրին Հայաստանի անդամակցությունը հնարավորություն է տվել զարգացնել միջազգային համագործակցությունը, իրականացնել համատեղ հետազոտություններ և կիրառել կենսաբազմազանության պահպանության ոլորտում լավագույն փորձը։ Հայաստանի տարածքում հանդիպում են նաև կատվազգիների այլ տեսակները, ինչպիսիք են լուսանը, եվրոպական անտառակատուն (Felis silvestris Schreber) և մանուլը (Otocolobus manul): Վերջին երկուսը գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |