Սարգսյան․ Մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու![]() 25 մարտի 2026 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն ընդդիմադիր դաշտը երբեք չի պառակտելու, հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում, ուր այցելել էր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ: Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում այն պնդումները, որ իրենց հետ կապ ունեցող անձինք փորձում են պառակտել ընդդիմադիր դաշտը, նա պատասխանել է. «Մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու», հայտնում է Panorama.am-ը: «Պահ, իրենց ինչ կա՝ ինչ ուզեն, կասեն»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում վարչապետի այն հայտարարությունը, ըստ որի «սեպտեմբերին պատերազմ է լինելու և աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա», Սարգսյանը նաև նշել է, որ որևէ իշխանություն իրավունք չունի փակել Արցախ վերադարձի հարցը։ Նա նաև տեղեկացրել է, որ ապրիլի 4-ին նախատեսվում է ՀՀԿ համագումարը, որի ընթացքում պատրաստվում է անդրադառնալ բոլոր հարցերին։ Փաշինյանը մարտի 19-ի ճեպազրույցում հայտարարել է, թե որոշ քաղաքական ուժեր հանդես են գալիս խաղաղության վերանայման դիրքերից, ինչը, ըստ Փաշինյանի, կարող է հանգեցնել անխուսափելի պատերազմի՝ ընտրություններից կարճ ժամանակ անց, առավել հավանական աշնանը՝ «նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պետք չէ շարունակել Ղարաբաղյան շարժումը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |