Առաջարկվում է նախատեսել բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների նաև էլեկտրոնային առգրավման եղանակ![]() 25 մարտի 2026 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Առաջարկվում է բանկային և հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով նախատեսել նաև էլեկտրոնային առգրավման եղանակ: Նախագիծն ԱԺ-ում ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը: Նա նշել է, որ գործող կարգավորումներով բժշկական, նոտարական և բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերի առգրավումը կատարվում է բացառապես դատարանի որոշմամբ, հայտնում է 1lurer.am-ը: Վերջին տարիներին նման տեղեկությունների ստացման և առգրավման վերաբերյալ որոշումների թիվը զգալիորեն աճել է, ինչի արդյունքում ավելացել են նաև տվյալների մշակման, պատրաստման և փոխանցման վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները։ Սա բարդացրել է ինչպես իրավապահ մարմինների, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը և հանգեցրել է տեղեկատվության տրամադրման ժամկետների երկարացման։ Այս գործընթացի թվայնացումը միտված է կրճատել ժամանակային և ռեսուրսային ծախսերը, ինչպես նաև նվազեցնել մարդկային գործոնը տվյալների փոխանցման ընթացքում։ Միաժամանակ ընդգծվել է, որ տվյալների էլեկտրոնային ստացումը չի ենթադրում դրանց փոխանցում ցանկացած եղանակով, այդ թվում՝ էլեկտրոնային փոստով։ Նախատեսվել է ներդնել հատուկ պաշտպանված համակարգ, որի միջոցով կիրականացվեն այդ գործընթացները։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |