60 մլն դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը![]() 26 մարտի 2026 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը 60 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերության կողմից արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման նախագծին՝ մեկնարկելով ՀՀ տնտեսության համար կարևորագույն նախագծի ֆինանսավորման գործընթացը։ Firebird, NVIDIA և Dell Technologies ընկերությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության համագործակցության արդյունքում կառուցվող տվյալների կենտրոնը դառնալու է տարածաշրջանում ամենահզորը։ Այն հնարավորություն կտա գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին մեծ ծավալով գործարկելու ժամանակակից ԱԲ տեխնոլոգիաները՝ ամրապնդելով Հայաստանի առաջատար դիրքերը աշխարհի տեխնոլոգիական քարտեզում։ Ամերիաբանկը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր կորպորատիվ ֆինանսավորողը՝ առաջարկելով անհատական ֆինանսական լուծումներ Հայաստանում գործող տեղական և միջազգային ընկերություններին։ Բանկի կորպորատիվ պարտավորությունների պորտֆելը՝ ներառյալ լիզինգը և ֆակտորինգը, գերազանցում է 1 տրիլիոն դրամը, ինչն աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի բանկային համակարգում: Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |