ՀԱԿ. Համաներումը չի նպաստում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը Հայաստանում23 հունիսի 2009 - 14:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի որոշումը նույնիսկ ամենադիվանագիտական արտահայտություններով չի կարելի համաներում համարել: Նման կարծիք է հայտնել մամլո ասուլիսում Հայոց համազգային շարժման վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը: «Ես չեմ կարող դրական գնահատել համաներումը, քանի որ բանտերում դեռեւս 20 քաղբանտարկյալ կա»,-հայտարարել է նա լրագրողներին: Ըստ Շահնազարյանի, համաներումը ոչ միայն չի նպաստում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը Հայաստանում, հակառակը, խորացնում է այն: Նա նշել է երկու պատճառ, որոնք, ըստ նրա, ստիպել են իշխանություններին համաներում հայտարարել: Առաջին հերթին, դա ժողովրդական շարժման ակտիվությունն է, երկրորդը, թատերական ներակայցումն է ԵԽԽՎ դիտարկման խմբի առջեւ: Շահնազարյանը նշել է, որ առաջիկայում ազատ կարձակվեն նաեւ մյուս քաղբանտարկյալները: «Ժողովրդի ճնշման տակ իշխանությունները շատ շուտով իրավաբանական ձեւակերպում կգտնի նրանց ազատ արձակելու համար»,-հայտարարել է Դ. Շահնազարյանը: Շահնազարյանը գտնում է, որ ոչ մի երկխոսություն ՀԱԿ-ի ու իշխանությունների միջեւ լինել չի կարող: «Այդ հարցը չի քննարկվել եւ չի կարող քննարկվել, քանի դեռ երկրում կա գեթ մեկ քաղբանտարկյալ»,-ասել է Շահնազարյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե կփոխվի արդյոք ՀԱԿ-ի դիրքորոշումը, եթե նրանք բոլորը ազատ արձակվեն, Շահնազարյանը դրական պատասխան է տվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |