ԶԼՄ․ Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո![]() 27 մարտի 2026 - 16:38 AMT PanARMENIAN.Net - «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո։ Ըստ Մատեո Մորետտոյի տեղեկությունների՝ նոր պայմանագիր կնքելու շուրջ բանակցությունները դադարել են, հայտնում է Euro football-ը։ 37-ամյա հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է 2026 թվականի հունիսի 30-ին: «Կողմերի միջև նոր պայմանագիր կնքելու շուրջ բանակցությունները դադարել են։ Եթե Մխիթարյանը չկարողանա համաձայնության գալ «Ինտերի» հետ նոր պայմանագրի շուրջ, նա կարող է մտածել կարիերան ավարտելու մասին»,-գրում է Euro football-ը։ Մխիթարյանն այս մրցաշրջանում միլանյան ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի հեղինակ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել «Ռոմայից» 2022 թվականին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |