ՆԳՆ․ 3 անչափահաս մտել են «Կանազի» շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք

ՆԳՆ․ 3 անչափահաս մտել են «Կանազի» շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք

PanARMENIAN.Net - 3 անձ կասկածվում է «Կանազի» շենքում գույք այրելու մեջ: Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում՝ մարտի 27-ին, երեք անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ։

«Նախնական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն»,-ասվում է Սարգսյանի գրառման մեջ:

Մարտի 25-ի երեկոյան՝ ժամը 19։12-ին, ՆԳՆ ՓԾ-ն ահազանգ է ստացել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։ Հրդեհը հաջողվել է մարել ավելի քան չորսուկես ժամ անց՝ ժամը 23։44-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է նաև կանխել կրակի տարածումը դեպի շինության առաջին հարկ և հարակից բնակելի շենքեր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---