Տեղումները կշարունակվեն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի![]() 30 մարտի 2026 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` մարտի 30-ին, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում մարտի 30-31-ին, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 12-14 աստիճանի, իսկ կգրանցվի 9-11 աստիճան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |