Հետախուզվող անձինք են հայտնաբերվել Արմավիրում և Դիլիջանում![]() 30 մարտի 2026 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հետախուզվող անձինք են հայտնաբերվել Արմավիրում և Դիլիջանում, հայտնում է ՆԳՆ-ն: Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 26-ին Նալբանդյան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 34-ամյա երիտասարդ, որը հետախուզվել է երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման մեղադրանքով․ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանքը։ Այնուհետև նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Տավուշի մարզում ծառայություն իրականացնող պարեկները նույն օրը Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ վարորդը՝ 54-ամյա Երևան քաղաքի բնակիչ, հետախուզվել է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից՝ գողության մեղադրանքով, և նրա նկատմամբ ևս ընտրված է եղել կալանքը որպես խափանման միջոց։ Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին, իսկ նրա հայտնաբերման վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնած կողմին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |