«Ուժեղ Հայաստանը»՝ ՀԿԿ մեղադրանքի մասին․ Ձայնագրությունը մոնտաժված է![]() 30 մարտի 2026 - 18:33 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը արձագանքել է Հակակոռուպցիոն կոմիտեի մեղադրանքներին՝ պնդելով, որ ձայնագրությունը մոնտաժված է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը: Նա հավելել է, որ «Ուժեղ Հայաստանն» իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին։ Առաջիկա ընտրական գործընթացում միակ աղաղակող ու շարունակական ապօրինի գործողությունը մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խայտառակ, ակնհայտ ապօրինի, շուրջ տասն ամիսների տևող կալանքն է։ «Ուժեղ Հայաստանն» իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է։ Ակնհայտ է, որ այն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ, քանի որ բոլորը գիտեն` օրվա իշխանությունները հետապնդում են մարդկանց նույնիսկ մեկ նախադասության համար, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է»,-ասվում է գրառման մեջ: Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակում խուզարկություններից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «տրամադրվող ընտրակաշառքը որպես աշխատավարձ ներկայացնելու» և «բարեգործության վերաբերյալ սահմանված սահմանափակումները խախտելու» համար: Ձերբակալվել է 5 անձ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |