Երուսաղեմում Ճրագալույցը կանցնի առանց ուխտավորների և զբոսաշրջիկների

Երուսաղեմում Ճրագալույցը կանցնի առանց ուխտավորների և զբոսաշրջիկների

PanARMENIAN.Net - Ավագ շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին, Ճրագալույցի արարողությունը Երուսաղեմում նախատեսվում է անցկացնել սահմանափակ ձևաչափով, իսկ Երուսաղեմի Հին քաղաքի սրբավայրերը փակ կմնան ուխտավորների և զբոսաշրջիկների համար։ Այd մասին տեղեկացրել է ռադիո Sputnik-ը՝ հղում անելով Իսրայելի ոստիկանությանը։

«Հաշվի առնելով, որ ներկա իրավիճակը թույլ չի տալիս զանգվածային արարողություններ անցկացնել՝ Զատկի միջոցառումները կլինեն խորհրդանշական և սահմանափակ ձևաչափով։ Ստեղծված արտակարգ իրավիճակի և թիկունքի հրամանատարության ցուցումների պատճառով՝ Հին քաղաքի սրբավայրերը փակ կմնան հավատացյալների լայն հասանելիության համար՝ ելնելով մարդկային կյանքի պաշտպանության և պահպանման վերաբերյալ ոստիկանության օրինական ու բարոյական պարտավորությունից»,-ասված է X սոցիալական ցանցում ոստիկանության մամուլի ծառայության էջում հրապարակված հայտարարության մեջ, հայտնում է Sputnik Արմենիան:

Նշվել է, որ որոշումը կայացվել է Երուսաղեմի լատինական պատրիարք, կարդինալ Պիերբատիստա Պիցաբալայի հետ հանդիպումից հետո, ում մարտի 29-ին թույլ չեն տվել մուտք գործել Սուրբ Հարության տաճար։

2020 թվականին COVID-19 համավարակի պայմաններում Ճրագալույցի արարողությունը նույնպես անցկացվել է առանց հավատացյալների մասնակցության։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---