ՔԿ․ Սբ Աննայում միջադեպի վարույթով 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել![]() 31 մարտի 2026 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի Սբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ «2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»,-ասվում է գրառման մեջ: Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող երկվորյակ եղբայրների նյութերը տեղափոխվել են Երևանի քննչական վարչություն, և կարճ ժամանակ անց նախատեսվում է նրանց պաշտոնապես մեղադրանք ներկայացնել։ Այս մասին հայտնել է պաշտպան Վարդուհի Էլբակյանը, գրում է Factor.am-ը: Նրա խոսքով՝ իրենք տեղեկությունը ստացել են մամուլից, ըստ որի՝ տղաների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում արդեն կայացվել է։ Գործով երրորդ մեղադրյալը Գևորգ Գևորգյանն է։ Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում Միջադեպից հետո թիմակիցների հետ քայլելիս Փաշինյանն, անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ աղմկողների մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռերից»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |