Վարչապետը և ԵՄ առաքելության նորանշանակ ղեկավարը քննարկել են խաղաղության հաստատման գործընթացը![]() 31 մարտի 2026 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովմանն առնչվող հարցերը։ Վարչապետը շնորհավորել է Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և կարևորել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ–ԵՄ հարաբերությունները շարունակել են զարգանալ դինամիկ կերպով և ընդգծել է Եվրամիության հետևողական աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։ Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել առաքելության գործունեությանը։ Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարության գործընկերների հետ շարունակվելու է սերտ համագործակցությունն ու ակտիվ երկխոսությունը։ ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարի 20-ին։ 2025–ի հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։Բաքվից Հայաստանում ԵՄ առաքելությանը մեղադրում են «լրտեսական գործունեություն», «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնելու մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |