Ձերբակալված եղբայրներից Միքայելին ազատ են արձակել, Դավիթին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել![]() 31 մարտի 2026 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ է արձակվել։ Միքայելին, սակայն, մեղադրանք է առաջադրվել։ Նա լրագրողների հարցերին չի պատասխանել, միայն ասել է, որ շատ լավ է, իր հետ լավ են վարվել,հայտնում է Aysor.am-ը: Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Մյուս եղբորը՝ Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նրան արդեն տեղափոխել են դատարան։ Առայժմ հայտնի չէ, թե որ դատավորին է մակագրվել ներկայացված միջնորդությունը։ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով 3-րդ ձերբակալվածը՝ ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն ազատ է արձակվել։ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ անհեթեթ է համարում այն պնդումները, թե իրենք ինչ-որ գործողություն են նախապես պլանավորել։ «Ես կազմակերպել ու պլանավորել եմ քաղաքի, գյուղերի, Արցախի ազատագրումները»,- նշել է նա։ Նա նաև ասել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը նման վախեր է տեսնում իր աչքերում, ապա «շատ ավելի վատ վիճակում ենք մենք, քան կարելի է պատկերացնել»։ Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է 5 միլիոն դրամ գրավը, որը անհրաժեշտ է վճարել երեք օրվա ընթացքում։ Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում Միջադեպից հետո թիմակիցների հետ քայլելիս Փաշինյանն, անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ աղմկողների մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռերից»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |