ԱՄԷ–ից ՀՀ եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ![]() 31 մարտի 2026 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄԷ-ից Հայաստան ավտոհիդրոամբարձիչ տեղափոխող բեռնատարն Իրանի տարածքում հայտնվել է գնդակոծության տակ։ Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ հայ-իրանական «Նորդուզ» անցակետից մոտ 500 կմ հեռավորության վրա, հայտնում է Sputnik Արմենիան: Արկի ընկնելու պահին բեռնատարը կայանված է եղել, իսկ վարորդը չի գտնվել մեքենայում, ինչի արդյունքում հնարավոր է եղել խուսափել զոհերից։ Վնասված և այրված բեռնարկղն արդեն տեղափոխվել է Երևան, և ներկայումս իրականացվել է պատճառված վնասի գնահատում։ Լոգիստիկ ընկերության աղբյուրը հայտնել է, որ սա առաջին նման դեպքն է, բայց չբացառեց նման միջադեպերի կրկնությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |