Ծաղկազարդին ևս մեկ երիտասարդ է ձերբակալվել` նա թքել է Փաշինյանին սպասարկող մեքենայի վրա

Ծաղկազարդին ևս մեկ երիտասարդ է ձերբակալվել` նա թքել է  Փաշինյանին սպասարկող մեքենայի վրա

PanARMENIAN.Net - Ծաղկազարդի օրը, Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներից և ազատամարտիկ Գևորգ Գևորգյանից բացի, Երևանում ևս մեկ երիտասարդ է ձերբակալվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Դեպքը տեղի է ունեցել Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից մի քանի ժամ անց Էրեբունի վարչական շրջանում: Երիտասարդը՝ նույնպես Միքայել, աղբ թափելիս է եղել, երբ նկատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը և թքել է վարչապետին սպասարկող մեքենայի վրա։ Երիտասարդը 48 ժամ անազատության մեջ մնալուց հետո ազատ է արձակվել։ Նա ևս դպրոցական է:

«Մեր երեխաները վատ օրինակ են վերցնում Ալեն Սիմոնյանից»,-ասել է Մելիքյանը։

Երիտասարդի արարքը որակվել է որպես խուլիգանություն։

«Խուլիգանություն է որակվել ոչ միայն թքելու փաստը, այլ նաև այն, որ երիտասարդն ասել է, թե «թուրքը ծախել է մեր հողերը»: Ալեն Սիմոնյանի արարքը խուլիգանությո՞ւն չէր, իսկ երիտասարդի արարքը խուլիգանությո՞ւն է»,-նշել է Մելիքյանը։

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում

Միջադեպից հետո թիմակիցների հետ քայլելիս Փաշինյանն, անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ աղմկողների մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռերից»:

 Ուշագրավ
---