Փաշինյանն՝ ընդդիմությանը․ «ՀՀ համը ձեր բերանում է մնալու, պատերազմի եռագլուխ կուսակցության երեք գլխիկներ»![]() 31 մարտի 2026 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառքի և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերին, և, դիմելով ընդդիմադիր հիմնական ուժերին ասել է՝ «ՀՀ համը ձեր բերանում է մնալու, պատերազմի եռագլուխ կուսակցության երեք գլխիկներ»: Նա իր ուղերձը վերնագրել է «Ուղերձ եռագլխիկներին»՝ դիմելով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած երեք ընդդիմադիր ուժերին, որոնց առաջնորդում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գործարար Սամվել Կարապետյանին և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Փաշինյանը նորից կրկնել է իր այն թեզը, թե սա «Նիժնի Տապռի գեղը չէ»: «Դուք 2026 թվականի հունիսի 7-ին ստանալու եք ՀՀ քաղաքացու պատասխանը, և ՀՀ քաղաքացին, որին դուք թվագրում եք, փաթեթավորում եք, և որոշում եք՝ փողով կարող եք առնել-ծախսել, ձեզ ապրանքի պես փաթեթավորելու է և դնելու է այն տեղը, որին դուք արժանի եք, որ ՀՀ համը ձեր բերանում է մնալու, պատերազմի եռագլխի կուսակցության երեք գլխիկներ»,- ասել է Փաշինյանը: Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ մի խումբ անձինք Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, որտեղ Արմավիրի տարբեր բնակիչներ ձևական գրանցվել են և ստացել հանձնարարություն՝ ներգրավել ընտրողներ, որոնք քվեարկելու են Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Նշվել է, որ խոստացված ընտրակաշառքը ներկայացվել է որպես աշխատավարձ, իսկ մեկ այլ դրվագում գումարներ բաժանվել են բարեգործության անվան տակ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |