Նախագահը չի ստորագրել դատավորի նշանակումը և դիմել է ՍԴ![]() 1 ապրիլի 2026 - 10:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը չի ստորագրել Վազգեն Տիգրանի Սահակյանին դատավոր նշանակելու հրամանագիրը և դիմել է Սահմանադրական դատարան։ Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 12-ին է նախագահի քննարկմանը ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում Սահակյանի թեկնածությունը։ Նախագահը հարցը փոխանցել է ՍԴ՝ սահմանադրականության ստուգման նպատակով, հայտնում է «Փաստինֆոն»: Որոշ տեղեկությունների համաձայն՝ թեկնածուի բարեվարքությունը լիարժեք դրական գնահատականի չի արժանացել, մինչդեռ ԲԴԽ-ն նրա թեկնածությունը ներկայացրել է առանց բավարար հիմնավորումների։ Սահմանադրական դատարանն արդեն ընդունել է դիմումը վարույթ։ Դատաքննությունը պետք է մեկնարկեր մարտի 31-ին՝ գրավոր ընթացակարգով, և գործով զեկուցող է նշանակվել դատավոր Էդգար Շաթիրյանը։ Որպես պատասխանող կողմ ներգրավվել է ԲԴԽ-ն։ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ով նախկինում եղել է ԲԴԽ անդամ, ինքնաբացարկ է հայտնել։ Բացի այդ, ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ պահանջել է համապատասխան փաստաթղթեր նախագահի աշխատակազմից և ԲԴԽ-ից։ 37-ամյա Վազգեն Սահակյանը որևէ տեղ չի աշխատում՝ ըստ դատավորների թեկնածուների ցուցակում առկա տեղեկատվության։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |