Երևանը մայիսի 4-ին կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը![]() 1 ապրիլի 2026 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի է ունենալու Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Եվրոպական միությունը ներկայացնելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Մայիսի 4-ը հայտարարված է ոչ աշխատանքային: Աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 18-ը (շաբաթ)։ 2026թ. մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է նաև ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը: Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |