Կովկասյան ազնվացեղ եղջերուն զբոսնում է Լոռու անտառներում![]() 1 ապրիլի 2026 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Համացանցում տեսանյութն է տարածվել, թե ինչպես է Կովկասյան ազնվացեղ եղջերուն զբոսնում Լոռու անտառներում: Տեսանյութը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: Նա նշել է, որ Հայաստանում կենսաբազմազանության վերականգնման գործընթացը շարունակում է իրականություն դառնալ, ինչի վկայությունն է Լոռու անտառներում արձանագրված հերթական տեսագրությունը։ «2025 թվականին բնություն է բաց թողնվել 9 առանձնյակ։ Արդեն արձանագրվել է նաև բնության մեջ առաջին ձագի ծնունդը, ինչը վկայում է, որ իրականացվող աշխատանքները տալիս են շոշափելի արդյունք։ Այսօր ազատ պայմաններում ապրում է 18 առանձնյակ՝ հաստատելով, որ տեսակի վերականգնումը Հայաստանում իրականություն է դառնում», - գրել է նախարարը։
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |