Արամ Ա-ն և Լիբանանի նախագահը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը![]() 1 ապրիլի 2026 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը: Նրանք անդրադարձել են երկրի անվտանգության ու ներքին կայունության հարցերին: «Լիբանանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը, պետության հեղինակության ամրացումը, բանակի ներկայությունը Լիբանանի բոլոր շրջաններում և ազգային միասնականության ամուր պահպանումը առաջնահերթություն և հրամայական է, մանավանդ ճակատագրական այս պահին: Հավատում ենք, որ սա է յուրաքանչյուր լիբանանցու մոտեցումը: Պետք է հեռու մնալ ներքին պառակտում առաջացնող արտահայտություններից և համախմբվել մեր հայրենիքի գերագույն ու միասնական շահերի շուրջ»,– ասել է Կիլիկիո կաթողիկոսը։ Նա նաև դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանի նկատմամբ իրականացված հարձակումները։ «Իսրայելի մուտքը հարավային Լիբանան և շարունակուող ռմբակոծումները ու սպանութիւնները խստորեն դատապարտելի են: Իսրայելի քայլերը հակասում են միջազգային օրենքին: Հետևաբար, միջազգային համայնքը ու մանավանդ Լիբանանի բարեկամ երկիրներն անտարբեր չպետք է մնան»,-ասել է Արամ Ա-ն: Մարտի 16-ին Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին: Ավելացել են երկրի հարավային և արևելյան շրջաններին, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձաններին և կենտրոնին հասցվող հարվածները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |