Նարեկ Կարապետյան․ Այսօր 2 մեծ այլընտրանք կա՝ Փաշինյան կամ Կարապետյան![]() 1 ապրիլի 2026 - 16:30 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասել է, որ այսօր 2 մեծ այլընտրանք կա: «Մեր հասարակությունը պետք է որոշի՝ կամ Նիկոլ Փաշինյանն է, կամ Սամվել Կարապետյանը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա հավելել է, որ եթե ուզում ենք փոխել երկրի ընթացքը, «պետք է ընտրել «Ուժեղ Հայաստանի» նախագահ Սամվել Կարապետյանին»: «Որոշենք, եթե ուզում ենք շարունակել այս անկայուն վիճակը, եթե ուզում ենք ամեն ինչ նույնը մնա, տարբերակը կա; Եթե ուզում ենք փոխել մեր երկրի ընթացքը, բերել իրական երաշխավորված խաղաղություն, բերել նորմալ տնտեսական ծրագիր մարզերն աղքատությունից հանելու համար, ընտրում ենք Կարապետյանին»,- նշել է Կարապետյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |