Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները![]() 1 ապրիլի 2026 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Նախարարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպում կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ՝ հնարավորություն տալով շարունակել բաց և արդյունավետ երկխոսությունը գործընկերների հետ։ «Ներկայացրեցի մինչ այս կատարված աշխատանքները և առաջիկա քայլերը՝ ընդգծելով, որ Հայաստանը լիարժեք հանձնառու է համաժողովի կազմակերպման գործընթացը վարել թափանցիկության, համապարփակ մասնակցության և բարձր հավակնության սկզբունքներով։ Մենք նպատակ ունենք COP17-ը դարձնել շրջադարձային փուլ՝ կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման գլոբալ օրակարգում։ Այս համատեքստում անդրադարձա նաև միջազգային և օրենսդրական վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մոնրեալում անցկացված հանդիպումների արդյունքներին և Նագոյայի արձանագրության վավերացմանը, որոնք կարևոր հիմք են ստեղծում համաժողովի հաջող անցկացման համար։ Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորեց առաջիկա COP17-ին նախորդող առաջնորդների գագաթնաժողովի դերը՝ որպես բարձր մակարդակով քաղաքական հանձնառության ամրապնդման հարթակ։ Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեցին նաև COP17-ի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ցուցադրվեց համաժողովի տարբերանշանին նվիրված հոլովակը, որից հետո տեղի ունեցավ հարցուպատասխան»,-ասվում է գրառման մեջ: Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանով։ «COP17-ը Երևանում պետք է դառնա այն հարթակը, որտեղ կամրապնդվի անցումը պարտավորություններից դեպի իրական գործողություններ՝ հանուն բնության պահպանության։ Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցել բոլոր գործընկերների հետ՝ ապահովելու համար, որ համաժողովի արդյունքները լինեն շոշափելի և արդյունավետ»,- գրել է Մաթևոսյանը։ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |