Փաշինյանը Մոսկվայում է![]() 1 ապրիլի 2026 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Վնուկովո օդանավակայանում նրան դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Կրեմլում կայանալու է Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՀՀ պատվիրակության կազմում են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխնախարար Մնացական Սաֆարյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, այլ պաշտոնյաներ: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր տեղի կունենա Պուտին-Փաշինյան առանձնազրույց։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախատեսվող հանդիպման ընթացքում քննարկվելու են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |