Դատարանը վերացրել է Հայկազուն սրբազանի բացակայելու արգելքը![]() 1 ապրիլի 2026 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Դատարանը որոշում է կայացրել վերացնել Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Հարութ Ակլունցը։ «Դատարանը բավարարել է քննիչի և դատախազի գործողությունների դեմ իմ բողոքը, ճանաչել է գերաշնորհ Սրբազան հայր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի իրավունքի խախտման փաստը և պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը»,-գրել է նա: Փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենար Եպիսկոպոսաց ժողով։ Հունվարի 31-ին դատարանը որպես խափանման միջոց բացակայելու արգելք է կիրառել մի շարք եկեղեցականների նկատմամբ՝ այդ թվում Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Մակար սրբազանի։ Ավելի վաղ նման սահմանափակում է կիրառվել նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |