Զախարովա. ՌԴ-ն չի բանակցում ՀՀ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ

Զախարովա. ՌԴ-ն չի բանակցում ՀՀ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ

PanARMENIAN.Net - ՌԴ-ն չի բանակցում ՀՀ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հղում անելով ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինի հայտարարությանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ավելի վաղ Նիկիտինը ևս ասել էր, որ Մոսկվան չի նախատեսում որևէ կոնցեսիայի փոխանցում, և հայկական կողմի հետ այդ հարցը պաշտոնական մակարդակով չի քննարկվել։

«2008 թվականին կնքված կոնցեսիոն համաձայնագրի ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ։ «ՀԿԵ» ՓԲԸ-ն արդեն երկար տարիներ պատասխանատու կերպով կատարել է այդ պայմանագրի դրույթները։ Ռուսական ներդրումները ենթակառուցվածքներում կազմել են ավելի քան 30 միլիարդ ռուբլի», - հայտարարել է Զախարովան։

Մարտի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Երևանը չի առարկի երկաթուղու կառավարման փոխանցմանը ղազախական ընկերությանը՝ Ռուսաստանի հետ համաձայնության դեպքում։ Ավելի վաղ վարչապետը նաև առաջարկել է վերանայել հայկական երկաթուղու կառավարումը՝ չբացառելով կոնցեսիայի հնարավոր փոխանցումը բարեկամ երկրներին՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---