Մկրտչյանը ՀԲԸՄ անդամներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը![]() 2 ապրիլի 2026 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Կալիֆորնիա կատարած այցի ընթացքում Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ ՀԲԸՄ անդամների և այլ հրավիրյալների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև օրակարգի կարևոր ուղղությունները, հայտնում է դեսպանությունը։ Քննարկման առանցքային թեմաներից են եղել Վաշինգտոնյան համաձայնագրերը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը և դրա շրջանակում ձևավորվող բազմաբնույթ նոր հնարավորությունները։ Ելույթով հանդես է եկել նաև կազմակերպության նախագահ Վարդան Տելյանը, ով ներկայացրել է կառույցի պատմությունն ու առաքելությունը։ Հանդիպմանը, բացի ՀԲԸՄ անդամներից և այլ հրավիրյալներից, մասնակցել են նաև ԱՄՆ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը։ Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում դեսպան Մկրտչյանը պատասխանել է ներկաների հետաքրքրող հարցերին՝ կապված հայ-ամերիկյան օրակարգի և երկկողմ հարաբերությունների զարգացման հետ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |