Սփյուռքի հարցերով նախարարը նշում է արեւմտահայերենի պահպանման կարեւորությունը23 հունիսի 2009 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Լատինական Ամերիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների հայկական համայնքների մշակութային-կրթական համագործակցության ծրագրերն արդեն մշակվել եւ հաստատվել են Հայաստանի Սփյուռքի հարցերով նախարարության կողմից: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մենք նախատեսում ենք նման ծրագիր մշակել Ռուսաստանի բոլոր մարզերի համար, որտեղ ամենամեծ հայ համայնքն է: Իհարկե, յուրաքանչյուր համայնքի համար նախարարությունը քայլեր է ձեռնարկում արեւմտահայերեն լեզվի պահպանության համար, որը հայ ժողովրդի ազգային արժեքն է: Այդ արժեքը պահպանելու համար նախարարության նախաձեռնությամբ լույս են տեսնելու հեքիաթներ եւ առակներ արեւմտահայերենով»,- հայտարարել է Հրանուշ Հակոբյանը:Մամլո ասուլիսի ժամանակ Հրանուշ Հակոբյանը կոչ է արել Ֆրանսիայի հայ համայնքին բոլոր ջանքները գործադրել նրա համար, որպեսզի «Արաչ» թերթը, որը հրատարակվում է Փարիզում եւ բազմամյա պատմություն ունի, շարունակի հրատարակվել: Բացի դրանից, նա ուշադրություն դարձրեց Ռուսաստանի մարզերում հայկական կիրակնօրյա դպրոցներ բացելու անհրաժեշտության վրա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |