«Անկախ դիտորդ»․ Հանրայինի Առաջին լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը![]() 3 ապրիլի 2026 - 10:18 AMT PanARMENIAN.Net - «Անկախ դիտորդի» ուսումնասիրությամբ՝ Հանրային հեռուստատեսության Առաջինի լրատվականի YouTube հարթակում 2026թ. մարտի 9-29-ը հրապարակված նյութերի զգալի մասը կրել է քարոզչական կամ ենթատեքստային քարոզչական բնույթ՝ հիմնականում առնչվելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մինչդեռ ընդդիմադիր ուժերի լուսաբանումը եղել է առավելապես բացասական։ «Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել է քաղաքական գործընթացները կամ դերակատարներին լուսաբանող բնույթի 140 հրապարակում, որոնցից 18-ը՝ Լուրերի ամփոփիչ թողարկումների հրապարակումներն են Youtube հարթակում։ 140 հրապարակումից 89-ը ենթադրում են պետական մարմինների (Կառավարություն, Ազգային ժողով, նախարարություններ և այլն) գործունեության լուսաբանում և այլ հաղորդումներ, որոնք կախված չեն խմբագրական ընտրությունից կամ քաղաքական սուբյեկտներից։ Մյուս 51 հրապարակումները քարոզչական բնույթի են՝ 42 հրապարակում (30%) կրել են քարոզչական բնույթ կամ պարունակել են քարոզչական տարրեր, որոնցից 39-ում հիշատակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 7-ում՝ «Հայաստան» դաշինք, 6-ում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, 2-ում՝ «Միասնության թևեր» կուսակցությունը և մեկական անգամ Մայր Հայաստան, Հայաքվե, Հայ ազգային կոնգրես, Ապրելու երկիր, Ռեֆորմիստներ և Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցություն։ 14 հրապարակում (10%) չեն հանդիսացել անմիջական քարոզչություն, բայց ունեցել են քարոզչական ենթատեքստ, որոնցից 13-ը վերաբերել են ՔՊ-ին, 2-ը՝ Ուժեղ Հայաստանին և 1-ական՝ Միասնության թևերին, «Հայաստան» դաշինքին և Ռեֆորմիստիներին։ Դիտարկման արդյունքները վկայում են, որ ուսումնասիրված ժամանակահատվածում ալիքի քաղաքական բովանդակության մեջ նկատվում է քարոզչական և քարոզչական ենթատեքստ ունեցող նյութերի զգալի մասնաբաժին, որը գերակշռող չափով առնչվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Միաժամանակ արձանագրվել է, որ ընդդիմադիր ուժերի լուսաբանումը ունեցել է առավելապես բացասական՝ հակաքարոզչական շեշտադրում»,-ասվում է ուսումնասիրության մեջ: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ մասի «ա» ենթակետի համաձայն պարտավոր են հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվությունը ներկայացնելիս տրամադրեն թե խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), թե կարծիքների բազմազանությունը»,- ասվում է հաղորդագրությունում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |