ՀՀ տարածքով Իրանից տեղափոխվել է 60 երկրի քաղաքացի![]() 3 ապրիլի 2026 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել է 60 երկրի քաղաքացի, հայտնում է ԱԳՆ-ն: Հարևան պետություններից նշվել են Վրաստանը, Իրանը և Թուրքիան։ Ամերիկյան մայրցամաքից ընդգրկվել են ԱՄՆ-ն, Գայանան, Դոմինիկան, Կանադան, Մեքսիկան և Ուրուգվայը։ Եվրոպական երկրների շարքում ընդգրկվել են Ավստրիան, Դանիան, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Խորվաթիան, Կիպրոսը, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբիան, Ուկրաինան, Ֆինլանդիան և Ֆրանսիան։ Եվրասիական և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններից նշվել են Ավստրալիան, Բանգլադեշը, Բելառուսը, Թուրքմենստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Նեպալը, Նոր Զելանդիան, Շրի Լանկան, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Վիետնամը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Ֆիլիպինները։ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների թվում ընդգրկվել են Բահրեյնը, Գվինեան, Եգիպտոսը, Եթովպիան, Եմենը, Զիմբաբվեն, Իրաքը, Լիբանանը, Կոմորոսը, Հարավային Աֆրիկան, Մարոկկոն, Նիգերիան, Սիերա Լեոնեն, Սիրիան և Քուվեյթը։ Անհրաժեշտության դեպքում Հայաստանի կողմից ցուցաբերվել է աջակցություն մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |