Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով![]() 3 ապրիլի 2026 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, հայտնում է Factor.am-ը: Նրա նկատմամբ կայացված որոշումը կբողոքարկվի։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից: Սպարտակ Ղուկասյանը ներգրավված է մի քանի քրեական վարույթներում։ Մասնավորապես, նախորդ տարվա սեպտեմբերին Քննչական կոմիտեն հաղորդել է, որ նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Այդ անձը եղել է Սպարտակ Ղուկասյանը, և նրա նկատմամբ սկզբում ընտրվել է տնային կալանքը, որը հետագայում փոխվել է։ Այնուհետև՝ նոյեմբերին, Հակակոռուպցիոն դատարանում նրա հոր՝ Վարդան Ղուկասյանի գործով նիստից հետո դահլիճում հայհոյելու դեպքից հետո, Սպարտակ Ղուկասյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով։ Այս մեղադրանքի հիման վրա նրա նկատմամբ կիրառվել է կալանքը։ Ավելի ուշ՝ փետրվարին, նրան առաջադրվել է ևս մեկ նոր մեղադրանք, ըստ որի՝ նա խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը խոչընդոտելու նպատակով վերջինիս գույքի վնասում և ոչնչացում, ինչպես նաև նույն նպատակով բռնության գործադրում պաշտոնատար անձի նկատմամբ։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, նա կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են բռնությամբ, գույքի վնասմամբ և ոչնչացմամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |