Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում![]() 3 ապրիլի 2026 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական չեմպիոն, բազմակի մեդալակիր և տիտղոսակիր հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները, հայտնում է armsport.am-ը։ Հայ մարզիկը (97 կգ) չի մասնակցի առաջիկա մրցաշարերին, ներառյալ մոտեցող Եվրոպայի առաջնությունը։ Այդ մասին Առաջին ալիքի եթերում տեղեկացրել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։ Մարզչի խոսքով՝ Ալեքսանյանը ներկայում անցնում է բուժման փուլ, իսկ նրա փոխարեն 97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է աշխարհի Մ-23 չեմպիոն Հայկ Խլոյանը։ Ըմբշամարտի ֆեդերացիան իր հերթին հայտարարել է, որ Ալեքսանյանը, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը: «Պաշտոնապես հայտնում ենք, որ Արթուր Ալեքսանյանը, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում է վնասվածքից: Արթուրը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |