Մեղադրյալ․ Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի![]() 3 ապրիլի 2026 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում հրապարակվել է մեղադրյալի խոստովանական ցուցմունքը։ Դատարանում ցուցադրված տեսանյութում նա հայտնել է, որ անձամբ է կրակել Գրիգորյանի ուղղությամբ, հայտնում է «Հայկական ժամանակը»: «Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի»,- ասել է նա։ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում հնչել են կրակոցներ։ Դեպքի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, իսկ Արծրուն Գալստյանը ստացել է վիրավորում։ Գործի շրջանակում կալանավորվել են Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |