Ռուսաստանը չպետք է անհանգստանա «Արեւելյան գործընկերության» առիթով

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընլերություն» նախաձեռնությունը սոցիալական ուղղվածություն եւ խաղաղ նպատակներ ունի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսական ՕՌՏ հեռուստաընկերության «Դատեք ինքներդ» ծրագրի հաղորդավար, «Սմիսլ» ամսագրի գլխավոր խմբագիր Մաքսիմ Շեւչենկոն: «Բացառապես խաղաղ նպատակներ ունեցող ծրագրերը ողջունելի են: Ինչ վերաբերում է Ռուսաստանի ռեակցիային այդ նախաձեռնության նկատմամբ, ապա չպետք է այդ նախաձեռնության մեջ ինչ-որ վատ բան տեսնել: Այդ նախաձեռնությունը սոցիալական ուղղվածություն ունի եւ ուղղված է նախագծի անդամ-երկրների հասարակական իստիտուտների բարեփոխումներին»,- հայտարարել է Շեւչենկոն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---