Մուկուչյանը, Outlandish-ը, Ուիլյամը և այլոք կերգեն Հանրապետության հրապարակում՝ «Խաղաղության ձայնի» շրջանակում![]() 6 ապրիլի 2026 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացու օրվա առիթով՝ ապրիլի 25-ին, ժամը 20։00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսվում է անցկացնել «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը։ Այս մասին տեղեկացվել է Voice of peace-ն «Ինստագրամի» էջում։ Բեմում կլինեն Իվետա Մուկուչյանը, Outlandish-ը, In-Grid-ը, Ուիլլի Ուիլյամը և Իմանին (Նադիա Մլաջաո): Նշվում է, որ այդ օրը լինելու է երաժշտությամբ և էներգիայով լի բացառիկ երեկո, որտեղ մեկ բեմում կհանդիպեն համաշխարհային աստղեր և ոչ միայն, հայտնում է «Հայկական ժամանակը»: Մուտքն ազատ է։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |